ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱ

  • Օրը` 19 Մարտ 2022
  • Տեղը` Երևան /Հայաստան/
  • Վեբ` Youtube

Հայաստանի Սպառողների Ասոցացիան սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սպառող-արտադրող հետադարձ կապի պահպանման աշխատանքների ակտիվ մասնակցության համար «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ին շնորհվել է «Սպառողների Գոհունակություն» Անվանական Սերտիֆիկատ:



ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  • Օրը` 03 Մարտ 2022
  • Տեղը` Երևան /Հայաստան/
  • Վեբ` Youtube

Համազգային Վստահության Խորհուրդը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում բարձր գնահատեց «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կոմից իրականացված աշխատանքները և որպես Միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներա-խորհրդատվական ծառայությունների մատուցման լավագույն որակ ապահովող ընկերություն՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն արժանացավ «Համաժողովրդական վստահություն» անվանակարգի ՈՍԿԵ ԴԱՓՆԻ մրցանակին։



“ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ”

  • Օրը` 25 Դեկտեմբեր 2019
  • Տեղը` Երևան /Հայաստան/
  • Վեբ` Youtube

Համազգային Վստահության Խորհուրդը փորձագիտական գնահատման արդյունքում բարձր գնահատեց «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կոմից իրականացված աշխատանքները և որպես Միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներա-խորհրդատվական ծառայությունների մատուցման լավագույն որակ ապահովող ընկերություն՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն արժանացել է «Վստահության Վարկանիշ 2019» անվանակոչման Պատվոգրին և դափնենշանին։ Ինչպես նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովսեփյանը արժանացել է «Խելացի Կառավարիչ» (Smart Manager) Միջազգային Հավաստագրին։

 



ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԱՍՈՑԱՑԻԱ (PIARC-WRA), 26-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ 2019

  • Օրը` 06-10 Հոկտեմբերի 2019
  • Տեղը` Աբու Դաբի, ԱՄԷ
  • Վեբ` www.piarc.org

«Մշակույթների Միացում, Տնտեսական Հնարավորություններ» թեմայի շրջանակներում XXVI Համաշխարհային Ճանապարհների Կոնգրեսը, որը տեղի ունեցավ Աբու Դաբիում (ԱՄԷ) 6-10 Հոհտեմբերի 2019թ․, ամբողջ աշխարհով համարվեց ճանապարհային ոլորտի կարևորագույն իրադարձություն:

“ՀԱԼԴԻ Քոնսալթ” ՍՊԸ, որպես Հայաստանի ամենամեծ ինժեներական կազմակերպություններից մեկը՝ ի դեմս Իգիթ Հովսեփյանի, հրավիրված էր մասնակցելու 26-րդ Համաշխարհային Ճանապարհների Կոնգրեսին։ Կոնգրեսը, որը կազմակերպվել էր Համաշխարհային Ճանապարհներ Ասոցացիայի (PIARC-WRA) և Աբու Դաբիի Տրասպորտային Դեպարտամենտի կողմից՝ մեկտեղեց ավելի քան 6,000 մասնակիցներ 144 երկրներից, ավելի քան 3,700 դելեգացիաներ և ավելի քան 40 նախարարներ ու փոխնախարարներ ամբողջ աշխարհից՝ կիսելով միմյանց հետ իրենց տեսակետները, լավագույն քաղաքականությունները և փորձերը այդ 5 օրվա ընթացքում։ Կոնգրեսը ներառում էր 62 սեսիաներ, 13 փորձնական աշխատանքներ/քննարկումներ և 6 տեխնիակակն այցելություններ։ Ցուցադրումները ներառում էին 26 ազգային պավիլիոններ՝ ավելի քան 150 ցուցադրողներ։



ԽԻՄՖ (FIDIC) 2019 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ և ԽԻՄՖ (FIDIC) ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄԵԽԻԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ 2019

  • Օրը` 03-07 և 08-10 Սեպտեմբերի 2019
  • Տեղը` Մեխիկո (Մեքսիկա)
  • Վեբ` www.fidic.org

“ՀԱԼԴԻ Քոնսալթ” ՍՊԸ-ի փոխտնօրեն Իգիթ Հովսեփյանը մասնակցել և հաջողությամբ հանձնել է ԽԻՄՖ (FIDIC) Երիտասարդ Պրոֆեսիոնալների համար Կառավարման Ուսուցման Ծրագրի (ներառյալ ԽԻՄՖ-ի Փորձառության Ուղեցույցը) վերաբերյալ քննությունը։

Քննության նյութը հետևյալի վերաբերյալ էր՝ Խորհրդատվական Արդյունաբերություն; Խորհրդատվական Ձեռնարկության Կազմակերպում; Մարդկային Ռեսուրսների Կառավարում; Բիզնեսի Զարգացում; Կայուն Զարգացում; Որակի Կառավարում; Անաչառ Կառավարում։
ԵՊԿՈՒԾ-ի Ֆակուլտետը և ԽԻՄՖ-ը շնորհավորեց Իգիթ Հովսեփյանին՝ ծրագիրն ավարտելու կապակցությամբ։ (ՊԶՄ սերտիֆիկատ)
Բացի այդ Իգիթ Հովսեփյանը ստացավ Հավաստագիր՝ ԽԻՄՖ (FIDIC) Երիտասարդ Պրոֆեսիոնալների համար Կառավարման Ուսուցման Ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար։ (ԵՊԿՈՒԾ սերտիֆիկատ)
Ինչպես նաև “ՀԱԼԴԻ Քոնսալթ” ՍՊԸ-ն՝ ի դեմս Իգիթ Հովսեփյանի, հրավիրվել է մասնակցելու ԽԻՄՖ (FIDIC) Ենթակառուցվածքների Միջազգային Կոնֆերանսին՝ Մեխիկո Քաղաքում։ Այս տարվա կոնֆերանսը գերազանց էր՝ հագեցած լուրջ քննարկումներով, դեբատներով, և շատ ոգևորիչ ելույթներով, ինչպես նաև ԽԻՄՖ-ի (FIDIC) և իր անդամների կողմից արդյունաբերության առջև ծագած հիմնական խնդիրների լուծումների ներկայացմամբ։ Նախակոնֆերանսի քննարկումներից և դեբատներից շատերը տալիս էին իրական երանգներ, թե ինչպիսի մարտահրավերների և փոփոխությունների են հանգեցնում տեխնոլոգիական փոփոխությունները՝ շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում։



Իտալ-Հայկական Բիզնես Համաժողով

  • Օրը` 10 Հունիսի 2019
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` www.esteri.it

Առաջին Իտալ-Հայկական Բիզնես Համաժողովը տեղի ունեցավ Երևանում 2019թ.-ի հունիսի 10-ին:

Համաժողովը նվիրված էր իտալահայերի համագործակցության հեռանկարներին էներգետիկայի, Բնապահպանության, Տրանսպորտի ենթակառուցվածքների, Շինարարության, Խելացի քաղաքների և Վերականգնման ոլորտներում: Միջոցառումանը աջակցել են Իտալիայի Շինարարների Ազգային Ասոցիացիան (ANCE) և Իտալիայի Ինժեներական և Ճարտարապետական Կազմակերպությունների Ասոցացիան (OICE) և կազմակերպվել է Երևանում Իտալիայի դեսպանության և ICE գործակալության կողմից:
Ֆորումի ընթացքում Իտալիայի դեսպան՝ Վինչենցո Դել Մոնակոն նշեց, որ Ֆորումի շրջանակներում B2B և B2G հանդիպումներին ընկերությունների մեծ մասնակցությունը (շուրջ 200 հանդիպումով), անկասկած, ցուցաբերվող մեծ հետաքրքրության շոշափելի նշան է այս շուկայում նոր գործընկերության սկսման համար:
Հայկական կողմից, որպես առաջատար ինժեներա-խորհրդատվական ընկերություն, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես հրավիրված էր Ֆորումին և B2B Իտալական կազմակերպությունների հետ հանդիպումներին:
Այս միջոցառման նպատակը արդյունաբերական և ներդրումային համագործակցությունում Իտալիայի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն էր:



«Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողով

  • Օրը` 31 Մայիսի - 03 Հունիսի 2019
  • Տեղը` Ծաղկաձոր (Հայաստան)
  • Վեբ` eventceter

2019 թ. մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որին մասնակցում էր նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Հովսեփյանի:

Համաժողովը կազմակերպել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ:
Համաժողովին ներկա էին ավելի քան 250 մասնակիցներ ԵԱՏՄ անդամ երկրներից:



«Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի»

  • Օրը` 17 Մարտ 2019
  • Տեղը` Մոսկվա (Ռուսաստան)
  • Վեբ` rosorgkomitet

Հասարակական պարգևների և կոչումների Միջազգային կազմկոմիտեն բարձր գնահատեց «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի և Դավիթ Հովսեփյանի անձնական ներդրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Կազմակերպության ակտիվ դիրքորոշումը գերազանցության հանդեպ նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաշվի առնելով Դավիթ Հովսեփյանի անբասիր հեղինակությունը, ակնառու մասնագիտական նվաճումները, նրա անվերապահ հեղինակությունը, որպես իր գործունեության մեջ իրական պրոֆեսիոնալ, տաղանդավոր կազմակերպիչ և առաջնորդ, Հասարակական պարգևների և կոչումների կազմկոմիտեի փորձագիտական խորհուրդի կողմից որոշում կայացվեց Դավիթ Հովսեփյանին առաջադրել հասարակական ճանաչման «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» բարձրագույն շքանշանով պարգևատրմանը:
[Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի, Մոսկվա (Ռուսաստան), 17 Մարտ 2019] «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» միջազգային սոցիալ-տնտեսական ծրագիրը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լավագույն մարդկանց մեծարման փառահեղ ավանդույթի շարունակությունն է: Այս Շքանշանը միաժամանակ և՛ պարգև է, և՛ պարտավորություն, և՛ այն հիացմունքի հաստատում պարգևատրվողի նկատմամբ: Սրտանց շնորհավորում ենք «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ ընկերության թիմին` Դավիթ Հովսեփյանի ղեկավարությամբ, գործունեության արդյունքների բարձր հասարակական գնահատականի համար:



ՏՀԽ-Ի 98-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

  • Օրը` 13-17 Հունվար 2019
  • Տեղը` Վաշինգտոն (ԱՄՆ)
  • Վեբ` -

Աշխարհի Տրանսպորտային ոլորտի Մասնագետների Խոշորագույն Համաժողով

Տրանսպորտային Հետազոտությունների Խորհրդի 98-րդ ամենամյա ժողովին մասնակցելու համար հավաքվել էր ավելի քան 13,000 մարդ, այդ թվում` ոլորտի ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, կառավարիչներ, կառավարության արդյունաբերական և ակադեմիական ոլորտի հետազոտողներ: «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես մասնակցել է ՏՀԽ 98-րդ ամենամյա հանդիպմանը՝ ի դեմս փոխտնօրեն Իգիթ Հովսեփյանի: Միջոցառումը տեղի է ունեցել Վաշինգտոնի Վալտեր Ե. կոնֆերանս կենտրոնում՝ 2019թ. հունվարի 13-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում. այն ներառում էր ավելի քան 5000 պրեզենտացիաներ՝ մոտ 800 նիստերում և սեմինարներում, որոնք ընդգրկում էին բոլոր տրանսպորտային մեթոդները:
ՏՀԽ 98-րդ ամենամյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին/տեղի ունեցան մի շարք նիստեր, սեմինարներ, միջոցառումներ և պաստառային պրեզենտացիաներ: Ամենամյա հանդիպումը ներառում էր իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնող պետական գործակալությունների, գիտահետազոտական կազմակերպությունների և առևտրային ձեռնարկությունների ավելի քան 300 տաղավարներով ցուցահանդեսային դահլիճ:
«ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես հրավիրված է եղել նախագահողների ճաշկերույթին. Նախագահողների ճաշկերույթն ամենամյա հանդիպման խոշորագույն իրադարձությունն է, որը սովորաբար ներգրավում է տրանսպորտային ոլորտում հանրային և մասնավոր հատվածներից շուրջ 1000 ղեկավարների լսարան՝ ԱՄՆ-ի տարածքում և արտասահմանում: Ծրագիրը ներառում էր ՏՀԽ-ի նոր Գործադիր Հանձնաժողովի անդամների և պաշտոնատար անձանց ներկայացումը, ինչպես նաև ներառված էին մրցանակաբաշխություններ:



«Վրաստան-ԵԱՏՄ» Բիզնես Համաժողով

  • Օրը` 18-21 Հոկտեմբերի 2018
  • Տեղը` Թբիլիսի (Վրաստան)
  • Վեբ` eventcenter

2018 թվականի հոկտեմբերի 18-21-ը Թբիլիսիում կայացավ «Վրաստան-ԵՏՄ» առաջին գործարար համաժողովը, որին մասնակցում էր նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Հովսեփյանի:

Միջոցառման պաշտոնական բացումը, ինչպես նաև մի շարք միջոցառումներ տեղի ունեցան 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին «ՕԼԴ ԹԲԻԼԻՍԻ» հյուրանոցում, Ցամեբուլի 27 հասցեյով: 2018 թվականի հոկտեմբերի 19-ին, Ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնտակտների բորսայի, սեկցիոն քննարկումների և երկկողմ գործարար հանդիպումներին մասնակցեցին ավելի քան 230 ձեռնարկություններ Հայաստանից; Ռուսաստանից՝ 8 մարզերի բիզնեսի ներկայացուցիչները; Վրաստանից; Ուկրայինաից: 2018 թվականի հոկտեմբերի 21-ին հայկական, ռուսական և ուկրաինական ընկերությունների համար կազմակերպվել են անհատական “Բի թու Բի” հանդիպումներ՝ այցեր վրացական ձեռնարկություններ և կազմակերպություններ առևտրային բանակցություններ վարելու նպատակով:



«Դարի միջազգային որակ» մրցանակաբաշխություն

  • Օրը` 14-15 Ապրիլի 2018
  • Տեղը` Ժնև (Շվեյցարիա)
  • Վեբ` youtube

ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն “Դարի միջազգային որակ” մրցանակաբաշխությանն արժանացել է Ոսկե մրցանակի


Պատիվ է «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ին (Հայաստան) ճանաչել՝ Որակին, Առաջնորդությանը, Տեխնոլոգիային և Նորարարությանը իր նվիրվածության համար՝ Գերազանցության շարունակական ձգտման ընթացքում: BID-ի որակի մրցանակը ներկայացվել է Ինտերկոնտինենտալի Կոնվենցիայի սրահում՝ Ժնևում՝ BID-ի նախագահ Խոսե Է. Պրիետոյի կողմից, և այդ որակի մրցանակը ստացել է ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ի տնօրեն պրն. Դավիթ Հովսեփյանը: Որակի մրցանակը խորհրդանշում է ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ի Որակի Առաջնորդության ճանաչումը՝ շարունակելով որակի շարունակական բարելավման ուղին:



Շնորհակալագիր` Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության բնագավառում նշանակալի ավանդ ներդնելու համար

  • Օրը` 29 դեկտեմբերի 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` -

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարի 2017թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1538-Ա հրամանով ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովսեփյանին հայտարարվել է շնորհակալություն և պաշտոնապես հանձնվել է Շնորհակալագիր՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության բնագավառում նշանակալի ավանդ ներդնելու համար:

ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Դավիթ Հովսեփյանի, իր խորին շնորհակալությունը և երախտագիտությունն է հայտնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարին և ողջ անձնակազմին՝ նման գնահատականի արժանացնելու համար, որը էլ ավելի բարձր լիցքեր է հաղորդում 2018թ.-ի տարեմուտի առթիվ և էլ ավելի պարտավորեցնող է դարձնում՝ ոլորտում զարգացնող գաղափարներ ներդնելու, ինչպես նաև աշխատանքները նույն ոգով՝ բարձրորակ և ժամանակին կատարելու համար:
ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն իր շնորհակալությունն է հայտնում Աստծուն և պարգևատրված Շնորհակալագիրը համարում է ողջ թիմի նվիրված, ազնիվ, որակյալ և արժանապատվորեն կատարած աշխատանքի արդյունքը:



Միջազգային Համագործակցության և Զարգացման Ֆորում Հայաստանում (ՄՀԶՖ Հայաստան 2017)

  • Օրը` 20 նոյեմբերի 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` -

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ Միջազգային Համագործակցության և Զարգացման Ֆորումը, որտեղ մասնակցում էին ֆինանսավորող կառույցների/բանկերի (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ, Եվրոպական Ներդրումային Բանկ, Համաշխարհային Բանկ, ԵվրոՄիություն և այլն), ՀՀ կառավարության, ինչպես նաև մասնավոր հատվածի՝ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին ներկայացված էր նաև «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, ավելին՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հանդիսանում էր Ֆուրումի խոսնակներից մեկը, ով ներկայացրեց կազմակերպության Զարգացման Քաղաքականությունը, ինչպես նաև այն գրավականներն ու գործողությունները, որոնք կազմակերպությանը պահում են ճիշտ զարգացման ուղղու վրա և տանում են դեպի ինտեգրման միջազգային զարգացման ստրատեգիային՝ ունենալով զարգացած կազմակերպություն: Ի դեպ՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն անդամակցում է միջազգային ասոցացիաների և այլ կառույցների հետ, որոնցից է նաև ԴեվելոպմենթԷյդ-ը (DevelopmentAid), որը հանդիսանում էր Ֆորումի կազմակերպող ընկերությունը:



Մրցանակներ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում - 2016, հեռարձակված "Երկիր Մեդիա" հեռուստաալիքով

  • Օրը` 16 ապրիլ 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` youtube



Մրցանակներ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում

  • Օրը` 3 մարտի 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` -

Մարտի 3-ին տեղի ունեցավ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:

Մրցանակաբաշխությունն անց է կացվում ամեն տարի` հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության 26 փետրվարի 1998 թվականի N 116 որոշմամբ սահմանված կարգով։
Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվեց մարտի 3-ին` հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ հանձնվեցին կազմակերպություններին`
1) «Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
2) «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն.
3) «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն.
4) «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն.
5) «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն.
6) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Մրցանակները հանձնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Աղբյուր՝ www.mineconomy.am



38 հարկ վճարողներ արդեն «օրինապահի» կարգավիճակ ունեն

  • Օրը` 28 փետրվարի 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` -

Հավաստագրեր ստանալու համար ՊԵԿ է դիմել 86 տնտեսվարող

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. փետրվարի 28-ին մեկնարկել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երկրորդ փուլը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 18 տնտեսվարողի: «Նպատակը, մի կողմից՝ օրինապահ հարկ վճարողների համար վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մյուս կողմից՝ ցույց տալը, որ օրինապահ հարկ վճարողներն ունեն պետության, տվյալ դեպքում, ՊԵԿ-ի աջակցությունը»,-ընդգծել է Կ. Բրուտյանը: Հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո՝ երկու օրվա ընթացքում, հավաստագրի ստացման դիմում ներկայացրած 26 հարկ վճարողից 18-ը բավարարել են չափանիշներին: Իսկ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 86 տնտեսվարողներ, որոնցից 38-ի դիմումը բավարարվել է, 13-ինը՝ մերժվել, իսկ 35 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Կարեն Բրուտյանը հայտնել է, որ հավաստագրի հանձնման գործընթացը պարզեցվելու է. «Մեկ անգամ դիմում ներկայացնելուց և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալուց հետո, եթե տնտեսվարողի վարքագծում բացասական փոփոխություն չկատարվի, ապա հավաստագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի»:

Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերության տնօրենի տեղակալ Մերուժան Միքայելյանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը հաջողված է համարում. «Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված այս քայլն ընկերության իմիջի, հեղինակության բարձրացմանն է նպաստում: Արդյունքում սոցիալական միջավայրում ավելի ճանաչված ենք դառնում՝ որպես պետության, հասարակության հանդեպ ազնիվ մեթոդներով գործող ընկերություն»: Աուդիտորական կազմակերպության փոխտնօրեն Վարդան Մարությանի դիտարկմամբ, հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո տնտեսվարողների շրջանում ոգևորությունն աճել է. «Ողջունելի է, որ գործընթացը մեծ թափով շարունակվում է, և հուսանք՝ Հայաստանում գործող տնտեսվարողների գերակշիռ մասը կլինի օրինապահ՝ իրական վարքագծով: Դա կթեթևացնի և՛ տնտեսվարողի, և՛ հաշվապահի, և՛ պետության հոգսը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»:
Հիշեցնենք, որ կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագիր է հանձնել առաջին 20 օրինապահ հարկ վճարողներին՝ շնորհակալություն հայտնելով օրինապահ գործընկեր լինելու համար:

Աղբյուր՝ www.taxservice.am



Հայտնի են 2016թ. որակի ապահովման մրցանակակիր ընկերությունները

  • Օրը` 9 փետրվարի 2017
  • Տեղը` Երևան (Հայաստան)
  • Վեբ` -

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնի են դարձել արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած արդյունքների եւ որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության 2016թ. մրցանակին արժանացած ընկերությունները:

Մասնավորապես, որակի ապահովման մրցանակներ են շնորհվել «Բարի Սամարացի», «Ջերմուկ Գրուպ», «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Երեւան ջուր», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ» եւ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ընկերություններին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է ընկերություններին ընտրող հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովումը:
«Այս հարցում պետք է լինել մաքսիմալ ուշադիր, որպեսզի վարչական ռեսուրսը չաշխատի այս կամ այն ընկերության սուբյեկտիվ շահերի օգտին»,- ասել է վարչապետը:

Աղբյուր՝ www.banks.am



2016 “Ոլորտի Լիդեր” - Ոսկե Վարկանիշ

  • Օրը` 1 դեկտեմբերի 2016
  • Տեղը` Թբիլիսի (Վրաստան)
  • Վեբ` youtube

2016թ.-ին National Business Rating միության կողմից կատարված ուսումնասիրությունների և գնահատականի արդյունքում, որպես տնետեսության զարգացման, պետության երկարամյա արդյունավետ գործունեության և “եկամտահարկի” ցուցանիշներով Հալդի Քոնսալթ ՍՊԸ-ն արժանացել է “Ոլորտի Լիդեր” Ոսկե Վարկանիշ մրցանակին:

Ավելին՝ աշխատանքի բարձր ցուցանիշների ձեռք բերման մեջ անձնական զգալի ներդրման, խնդիրների լուծմանը ռիացիոնալ մոտեցման և արհեստավարժության համար Ոսկե շքանշաններով պարգևատրվել են Հալդի Քոնսալթ ՍՊԸ-ի տնօրենը և փոխտնօրենը:
Նշված պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վրաստանում և հեռարձակվելու է 2017թ.-ի հունվարի 4-ին “IMedia” հեռուստաալիքով:



ԱԶԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ 2016

  • Օրը` 12-16 Սեպտեմբերի 2016
  • Տեղը` Մանիլա (Ֆիլիպիններ)
  • Վեբ` -

ԱԶԲ-ն անցկացնում է Տրանսպորտային ֆորում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Դա ընկերական (հավաքույթ) հանդիպում է, որտեղ տրանսպորտի ոլորտի առաջնորդներն ու փորձագետները կարող են ունենալ բաց երկխոսություն և կիսվել իրենց լավագույն գաղափարներով և փորձով:

Սա մի վայր է, որտեղ հին մտածելակերպը ետին պլան է մղվում և ձևավորվում են հետաքրքրաշարժ նորարարություններ: ԱԶԲ Տրանսպորտային ֆորումին մասնակցությունը հնարավորություն է տալիս դառնալ կայուն տրանսպորտային ոլորտում ապագայի աճող շարժիչ ուժի մի մասնիկ:
Ս.թ.-ի սեպտեմբերի 12-ից 16-ը ԱԶԲ Տրանսպորտային Ֆորումը համախմբել է տրանսպորտի և միջազգային զարգացման ոլորտում առաջատար գաղափարները՝ մի շարք բարձր մակարդակի քաղաքական բանավեճերի, խորացված տեխնիկական քննարկումների և մտածելու առիթ տվող բանավեճերի և զեկույցների համար: Այս տարվա թեման էր՝ “Կայուն տրանսպորտային համակարգ բոլորի համար”. ինչպես դարձնել տրանսպորտը հասանելի, մատչելի, անվտանգ և անխափան բոլորի համար՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում:
Մասնակիցները՝ տրանսպորտի և միջազգային զարգացման ոլորտի ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարիչներ, ԱԶԲ համագործակցության երկրների կառավարական պաշտոնյաներ, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերներ, հետազոտական կազմակերպություններ և ՀԿ-ներ էին:
«ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն նույնպես ներկայացված էր ԱԶԲ-ի 2016թ-ի Տրանսպորտային Ֆորումին՝ որպես մասնավոր հատված: Ավելին՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն պատրաստ է ներդնել Տրանսպորտային Ֆորումից ստացած իր փորձն ու գիտելիքները զարգացող երկրներում, հատկապես՝ Հայաստանում, կայուն տրանսպորտային համակարգի հետագա զարգացման մեջ: