«ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ
 ՄԵՐ ՄԱՍԻՆ / Կազմակերպության մասին 

ԴԵՊԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ

ԻՆԺԵՆԵՐԱ-ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն անկախ առաջատար մասնավոր հայկական ինժեներա-խորհրդատվական ընկերություն է տրանսպորտի, հիդրո-տեխնիկական և արդունաբերական ենթակառուցվածքների նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտներում:
ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊՆ-ն հիմնադրվել է 2009 թվականին:


Հենվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող մեր կազմակերպության երկու գրասենյակների աշխատակիցների փորձի և փորձառության վրա՝ մեր մասնագետները ծառայություններ են տրամադրում պետական և մասնավոր հատվածի հաճախորդներին:
Ներկայումս, ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ունի 30 մասնագետ, որոնց մեծ մասը որակավորված ինժեներներ են` նախագծման և վերահսկողության իրականացման 5-44 տարվա աշխատանքային փորձով: Ավելին, այդ մասնագետները ունեն աշխատանքային մեծ փորձ միջազգային ծրագրերում, ֆինանսավորված՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիաի, ՏՐԱՍԵԿԱ/ՏԱՍԻՍ-ի կողմից, և նրանք ծանոթ են միջազգային պայմանագրերին (FIDIC Պայմանագրերի պայմաններ), անհրաժեշտ նորմերին, ստանդարտներին (այդ թվում՝ AASHTO/ՊՄՏՊԱԱ), ձեռնարկներին և գրքերին՝ ըստ դոնորներ կազմակերպությունների/վարկառուների պահանջներին համաձայն: ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն նաև ունի մեծ հնարավորություններ վարձելու/աշխատանքի ընդունելու տարբեր պորֆիլների բարձրակարգ և փորձառու միջազգային և ազգային ավելի քան 60 փորձագետների, հատկապես՝ տրանսպորտի, հիդրո-տեխնիկական և քաղաքացիական/արդյունաբերական ենթակառուցվածքների նախագծման և շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտներում:
ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն հանդիսանում է ամենամեծ ինժեներա-խորհրդատվական ընկերություններից մեկը Հայաստանում: ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ունի համապատասխան լիցենզիաներ, ծավալելու՝ ինժեներա-խորհրդատվական գործունեություններ:



ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և տնտեսական վերադարձելիության տոկոի վերլուծություն;
  • Տեղագրություններ, ուսումնասիրություններ և հետազոտություններ (երկրաբանական, հիդրոլոգիական, տեղագրական, բնապահպանական, սոցիալական և հնագիտական);
  • Նախնական և մանրամասն նախագծման աշխատանքներ (ներառյալ՝ մանրամասն նախահաշիվների, մրցութային փաստաթղթերի, ԱՖՊ կազմում և այլն)
  • Նախաշինարարական ծառայությունների մատուցում;
  • Շինարարական աշխատանքների վերահսկողություն և Որակի հսկողություն (ներառյալ՝ միջազգային ծրագրերում, որպես FIDIC Ինժեներ)
  • Հետշինարարական ծառայությունների մատուցում;
  • Ծրագրի մոնիտորինգ և գնահատում;
  • Նախագծի հեղինակային հսկողություն;
  • Խորհրդատվություն


  • ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին շնորհել են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, Որակի կառավարման համակարգի Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության համար: ISO/ԻՍՕ 9001:2008 և ISO/ԻՍՕ 9001:2015)










    2018թ. Ժնևում ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ կազմակերպությունը ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին շնորհել է մրցանակ՝ ՈՐԱԿԻ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ համար՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ՈՄ 100 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ (ԲՆՈՒ ՈՐԱԿ, ՈՐԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՄ 100, QMIX)










    2018 թվականին Ժնևում Բիզնես Նախաձեռնության Ուղղություններ կազմակերպության (Իսպանիա) կողմից ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն ստացել է Որակին և Գերազանցությանը նվիրվածության Վկայական, որը հանդիսանում է ԴԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿ՝ Հաճախորդների Բավարարվածության, Առաջնորդության, Ռազմավարական պլանավորման և Համեմատական վերլուծության ոլորտներում, ինչպես սահմանված է ՈՄ 100 ՏՈՄ համակարգում:
         

    Միջազգային Բիզնես Վարկանիշ Միության կողմից 2016թ.-ին երկրի տնտեսական զարգազման գործընթացում ունեցաց ներդրման և արդյունավետ գործունեությունների համար ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ն շնորհվել է Ոլորտի Առաջատար և արժանացել է Ոսկե Վարկանիշ մրցանակին:

               

    2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ` Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ և հուշանվեր, հանձնվեց ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ին:








    Հայանստանի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահի կողմից 2017թ.-ի փետրվարին ՀԱԼԴԻ Քոնսլաթ ՍՊԸ-ին շնորհվել է ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:











    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարի 2017թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1538-Ա հրամանով ՀԱԼԴԻ Քոնսալթ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հովսեփյանին հայտարարվել է շնորհակալություն և պաշտոնապես հանձնվել է Շնորհակալագիր՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության բնագավառում նշանակալի ավանդ ներդնելու համար:











    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ`
  • Տրանսպորտ և ենթակառուցվածքներ (մայրուղիներ/արագընթաց ավտոճանապարհներ, ճանապարհներ, տեխնիկական սպասարկման կենտրոններ, հանգստի վայրեր, հասարակական տրանսպորտի կայաններ և տաղավարներ, ճանապարհի կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշաններ, արգելափակոցներ, անվտանգության բլոկներ, ցանկապատում, լուսավորություն, կանաչապատում և այլն);
  • Կամուրջներ, վիադուկներ և կառույցներ (բետոնե, մետաղական, համակցված, ստորգետնյա անցումներ, վերգետնյա անցումներ, էստակադաներ, հանգույցներ/խաչմերուկներ, հենապատ և այլն);
  • Թունելներ;
  • Օդանավակայան (թռիչքի/վայրէջքի ուղի, բեռնափոխադրում և կայաններ);
  • Հիդրո-տեխնիկական կառույցներ (ամբարտակներ, հիմնական և երրորդ կարգի ջրանցքներ, ոռոգման գծեր և այլն);
  • Քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներ (պետական շենքեր, հիվանդանոցներ, մասնավոր տներ և այլն);
  • Կոմունիկացիաներ (գազ, խմելու ջուր, էլեկտրաէներգիայի գծեր, կապի մալուխներ և այլն):

  • Մեր ընկերության փորձագետները/մասնագետները օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, գործիքներ և համակարգչային ծրագրեր նախագծման աշխատանքների իրականացման (ուսումնասիրություններից մինչև մանրամասն նախագծային փաստաթղթերի պատրաստում և տպագրում) և շինարարական աշխատանքների վերահսկման (շինհրապարակում չափագրումներից մինչև ՄՎՎ-ի թողարկումը) ամբողջ ժամանակահատվածում:

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ՝
    FINNROAD (Ֆինլանդիա); SWECO International (Շվեդիա), DBUK (ՄԲ), ROUGHTON (ՄԲ),
    IRD Engineering (Իտալիա), SPEA Engineering (Իտալիա), LOUIS BERGER (ՄԲ),
    KOCKS Consult (Գերմանիա), EGIS International (Ֆրանսիա) և այլն:


    ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ՝
    ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆ՝
  • ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ
  • ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • ՄԵՐ ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ՝
  • ԳԻՏԵԼԻՔ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ
  • ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ՓՈՐՁԱՌՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
  • ՈՐԱԿՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ